Առողջ կին
Հանուն կանանց առողջության
1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանի և այդ շրջանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը:
Այն 2002 թվականին վերափոխվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ), որի մասնաճյուղը բացվեց նաև Գավառ քաղաքում:
Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման աշխատանքներ, ինչպես նաև, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, կրթական ծրագրերի զարգացմանը:
Կրծքագեղձով հիվանդ կանանց 30%-ը տառապում է կրծքագեղձի քաղցկեղից: Կրծքագեղձի քաղցկեղը չարիք է մարդկության համար և հազարավոր կանայք աշխարհում մահանում են այդ դաժան հիվանդության հետևանքով: Կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլիներ, եթե կանայք հետևեին կրծքագեղձի առողջությանը, որի համար հարկ է կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում, ինչպես նաև ամենամսյա ստուգում բժշկի կողմից և պարբերաբար ենթարկվել մամոգրաֆիկ հետազոտության:
ՀԱԱԿ-ը մամոգրաֆիայի համալիր հետազոտություն իրականացնող առաջին կենտրոնն է Հայաստանում: ՀԱԱ կենտրոնի գործունեության 15 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 272 366 հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 000 կին: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 157 020 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6 691 պացիենտի մոտ: ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից ավելի քան 92 109-ն ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 60 կնոջ մոտ ախտորոշվել է քաղցկեղ:
Կարևորելով կանանց առողջությունը` Կենտրոնը փորձում է բժշկական օգնությունը դարձնել հասանելի: Հանրապետության մարզերի կանանց հայ-ամերիկյան առողջության Կենտրոնի բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով, Կենտրոնը սեփական ուժերով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ մարզեր և անվճար հետազոտություններ ու խորհրդատվություն կանանց համար:
ՀԱԱԿ-ն իր աշխատանքի ընթացքում համագործակցել է հայաստանյան և արտասահմանյան մի շարք կլինիկաների հետ: Այժմ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի, ով հաճախակի է լինում Երևանում, և «Նաիրի» բկ-ի առաջատար մասնագետների հետ: Նպատակը մեկն է` ծառայել ժողովրդին, առավել գրագետ և բարձր մակարդակի սպասարկում ապահովել մեր հասարակության համար:
Օրերս կրկին Հայաստանում էր պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը: Նա Հայ-ամերիկյան կենտրոնում հանդես եկավ ընդարձակ դասախոսությամբ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և հնարավոր բուժման թեմայով, ներկայացնելով գերմանական առողջապահական համակարգի առանձնահատկությունները:Գերմանիայում առաջնային են համարվում համալսարանական կլինիկաները, որտեղ անցկացվում են գիտական հետազոտություններ ի նպաստ բժշկության զարգացմանը: Այդ իսկ պատճառով համալսարանական կլինիկաներում հնարավոր հետազոտության և բուժման շնորհիվ հազվադեպ են հանդիպում ուռուցքաբանական ծանր հիվանդությունները:
Հայդելբերգ քաղաքի համալսարանական կանանց կլինիկան Գերմանիայի ամենահին կլինիկաներից մեկն է, որն ավելի քան 200 տարի ապահովում է կանացի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման որակն ու նորարարական մեթոդների կիրառումը: Ավանդույթներով հարուստ, ժամանակակից գիտության և տեխնիկայի նվաճումների վրա հենվելով, կլինիկան այսօր գինեկոլոգիայի, ծննդաբերությանն օգնող, պերինատալ բժշկության և ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն է դարձել :
Ինչպես նշեց բանախոսը, կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդությունն է, յուրաքանչյուր կնոջ համար առկա է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը, ուստի, խորհուրդ տվեց 35-40 տարեկանից բարձր բոլոր կանանց ենթարկվել մամոգրաֆիկ հետազոտության: Կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունն աճում է տարիքին զուգահեռ, ինչպես նաև եթե ընտանիքի հիվանդության պատմության մեջ առկա են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր:
Պրոֆեսոր Զոնն անդրադարձավ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում օրգանապահպանման վիրահատությանը, որը հնարավոր է ժամանակակից ախտորոշման մեթոդի կիրառման օգնությամբ, ինչպես, օրինակ, մամոգրաֆիայի, ՈւՁՀ, ՄՌՏ և այլնի, որը թույլ է տալիս առավել ճշգրիտ ախտորոշել և ընտրել բուժման մեթոդը, կարևոր է նաև վիրաբույժի փորձն ու հմտությունը: Նա անդրադարձավ նաև Հայաստանում անցկացվող քիմիաթերապևտիկ բուժմանը: Ներկայումս գործում են միջազգային, եվրոպական չափորոշիչներ, առկա են ժամանակակից սարքեր, մինչդեռ Հայաստանն ապահովված չէ նման սարքավորումներով, համապատասխան կադրերով:
Պրոֆեսոր Զոնը կարևորեց նաև առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, չնայած, նա գովեց հայկական խոհանոցը, սակայն, ցավոք, Հայաստան է մուտք գործել նաև արագ պատրաստվող սնունդը:
Դասախոսության ամբողջ ընթացքում ցուցադրվում էին կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը նվիրված սլայդներ, որոնք ուղեկցվում էին պրոֆեսոր Զոնի մեկնաբանություններով:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն